Մշակույթ

«Այս աշխարհի իմ անկյունը». Վահրամ Միքայելյանի անհատական ցուցահանդեսը

Այսօր Հովհաննես Շարամբեյանի անվան «Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում» կբացվի գեղանկարիչ, արցախյան ազատամարտի մասնակից Վահրամ Միքայելյանի «Այս աշխարհի իմ անկյունը» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հուլիսի 21-ը:

Վահրամ Միքայելյանը ծնվել է 1965 թվականին, ՀՀ Վայոց ձորի մարզի Սերս գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, Վայքի ուսումնարանում և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1987 թվականին Վայքի մշակույթի տանը կայացել է նրա առաջին անհատական ցուցահադեսը: 1989 թվականին աշխատանքի է անցել Վայքի մշակույթի տանը, հիմնել նկարչական խմբակ, ինչպես նաև նկարչություն է դասավանդել Վայքի թիվ 2 դպրոցում: 1992 թվականին Վահրամ Միքայելյանը, Վայքի կամավորական ջոկատի հետ մասնակցել է Լաչինի միջանցքի ինքնապաշտպանական մարտերին, ծանր վիրավորվել է և զրկվել աջ ձեռքից, բայց, միևնույն է, շարունակում է նկարել:

 

Back to top button