Միջազգային

Թուրքիային հարկավոր է կարգավորել հարաբերությունները Սիրիայի հետ՝ ասել է Յըլդըրըմը

«Թուրքիային հարկավոր է կարգավորել Սիրիայի հետ հարաբերությունները՝ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարելու համար»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:  Նախօրեին նա  հայտարարել էր, որ իր երկիրը պատճառ չունի Սիրիայի, Իրաքի և Եգիպտոսի հետ թշնամության համար, ինչը Թուրքիայում գնահատվել է որպես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ կոշտ առճակատման նախկին արտաքին քաղաքական կուրսի հնարավոր փոփոխություն:

«Մենք ընդլայնում ենք մեր ընկերների թիվը: Այդ ուղղությամբ քայլերն արդեն արվել են: Թուրքիան կարգավորել է հարաբերություններն Իսրայելի և Ռուսաստանի հետ: Վստահ եմ, որ նույնը տեղի կունենա Սիրիայի հետ հարաբերություններում: Մենք դրա կարիքն ունենք: Սիրիայում և Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի հաջող ավարտի համար պետք է ապահովվի կայունությունը»,- ասել է Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային բաժինների ղեկավարների խորհրդակցությանը:

Back to top button