Հասարակություն

Բուժսպասարկման ոլորտում գրանցվել է գնաճ. ԱՎԾ

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2016թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրված սակագների անփոփոխ ընդհանուր մակարդակի պայմաններում հանրապետությունում գրանցվել է բուժսպասարկման՝  0.1%, կենցաղային բնույթի՝ 0.4%, մշակույթի ոլորտի՝ 1.1%, տրանսպորտի 2.0% հավելաճ (կապված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 6.4% հավելաճի հետ), տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Միաժամանակ, հանգստի կազմակերպման ծառայությունների սակագները նվազել են 1.8%-ով, հանրային սննդինը՝ 1.6%-ով, բնակարանային-կոմունալ ծառայություններինը՝ 0.2%-ով, իսկ կապի, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2016թ. հունիսին մայիսի համեմատ Գյումրի և Երևան քաղաքներում գրանցվել է ծառայությունների սակագների 0.3% և 0.1% նվազում: Հանրապետության դիտարկված մյուս 8 քաղաքներում ծառայությունների սակագներն աճել են 0.1-0.4%-ով, իսկ մեկում սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Back to top button