Տնտեսական

Նոր արտադրությունը մեծ թվով աշխատուժ կներգրավվի

satikisahakyan
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածքի Վարդենիկ գյուղում  բնակչության զբաղվածության տոկոսն ավելի ցածր է, հողից ու անասնապահությունից ստացված եկամուտը՝ նույնպես:  Գյուղում գործող հացի և թխվածքի երկու արտադրամասերից բացի ստեղծվելու են բնամթերքի  վերամշակմամբ զբավող սոցիալական ձեռնարկություններ , որտեղ կվերամշակվեն մարզի բնամթերքները: Կաթնամթերքն ու շրջակա միջավայրի օգտակար  բույսերը տեղացիները հիմնականում վերամշակում են տան պայմաններում և օգտագործում սեփական կարիքները հոգալու նպատակով:  Վարդենիկի «Համայնքի զարկերակ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ   դրամաշնորհային ծրագրով  կբացվեն  նոր աշխատատեղեր:

 

Մարտունու տարածքի դաշտերը լի են տարբեր սննդային բուսատեսակներով, որոնք  տեղացիները հավաքում են , պահածոյացնում  և անհրաժեշտության դեպքում փոխանակում տարբեր բանջարեղենի ու մթերքի հետ:  Տնային պայմաններում պատրաստված պահածոները չեն կարող ապահովել տեխնոլոգիական ճիշտ պայմանները, անվտանգ լինել օգտագործման համար: Սոցիալական նոր ձեռնարկությունը, որը դրամաշնորհային ծրագրով նախատեսում է ստեղծել Վարդենիկի «Համայնքի զարկերակ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը զբաղվելու է չիչխանի, շուշանի և մյուս բուսատեսակների վերամշակմամբ : Սևանի ավազանում բնության բարիքներից մեծ տարածում ունեն  չիչխանի թփերը:  Բույսն օժտված է օգտակար հատկություններով: Աշնանը   տեղացիները հավաքում  և վաճառում են  պտուղները, ինչպես նաև  տան պայմաններում ստացված հյութերը:

«Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպության նախագահ Արտուշ Խաչատրյանը  նոր սոցիալական ձեռնարկության ծրագրի իրականացման համար ուսումնասիրել է  այլ ձեռնարկությունների փորձը, հետաքրքրվել արտադրման տեխնոլոգիաներով: Արտադրությունում պահպանվելու են  չիչխանի վերամշակման   բոլոր կանոնները:

Վարդենիկում կա շուրջ 4500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, գյուղացիները կաթնամթերքը դարձյալ վերամշակում են տանը և պահում սեփական օգտագործման համար: Կաթի վերամշակման արտադրամասի բացումը ավելի արդյունավետ կլինի և կաթ արտադրողների, և վերամշակողների  համար, այսինքն կբացվեն նոր աշխատատեղեր, իսկ գյուղացիներն էլ մշտապես կիրացնեն օրվա ստացած կաթը:  Վարդենիկում կաթի վերամշակումից ստացած մթերքը՝ պանիրը, մածունը,  երբեմն փոխանակում են  Արարատյան դաշտավայրից գյուղ բերած բնամթերքով:

Գյուղում սոցիալակ ձեռնարկությունների ստեղծումը խրախուսելի է,  սոցիալական խավի որոշակի մասը կունենա մշտական աշխատանք: Անասնապահության զարգացման նպատակով  վարդենկցիները կոչ են անում խոշոր ներդրողներին գյուղում բացել կաթի վերամշակման մեծ ձեռնարկություն,  որը  11000  բնակիչ ունեցող գյուղից կարող է ներգրավել զգալի թվով աշխատուժ:

Back to top button