Քաղաքական

ԱՄՆ պետքարտուղարը Մոսկվա այցի ընթացքում կքննարկի ղարաբաղյան հակամարտությունը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Մոսկվա այցի ընթացքում քննարկելու է ղարաբաղյան հակամարտությունը:

Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հաղորդել է, որ Քերրիի այցը Մոսկվա ծրագրված է հուլիսի 14-ին: Նա Ռուսաստանի մայրաքաղաք կժամանի Փարիզ այցից հետո:

Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտությունը, ուկրաինական եւ սիրիական ճգնաժամը, մի շարք այլ հարցեր:

Back to top button