ԿարևորՀասարակություն

Վրաստանի ՆԳՆ- ն հայտնում է Վաչիանիի սպանության բացահայտման մասին. Մեղադրյալն ընդունել է մեղքը

Օպերատիվ- քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի ՆԳՆ- ն ձերբակալել է 1992 թվականին ծնված Նոդար Ա- ին։ Նա մեղադրվում է Ախալքալակի Վաչիանի գյուղում ծանր հանգամանեքներով ուղեկցված կանխամտածված սպանության մեջ՝ հայտնում է jnews.ge- ն։

Վրաստանի ՆԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալ Նոդար Ա- ն մտել է Վաչիանի գյուղի տներից մեկը։ Տանտիրուհին եւ ընտանիքի անդամները տեսել են նրան եւ դիմադրություն ցույց տվել, որի արդյունքում Նոդար Ա. Ն բութ գործիքով հարվածել է նրանց գլխին։ Կինն ու երկու երեխաները մահացել են տեղում։

«Հանցագործությունը թաքցնելու նպատակով՝ մեղադրյալը կանխամտածված հրդեհել է տունը եւ թաքնվել է դեպքի վայրից։ Ընտանիքի 4-րդ անդամը՝ փոքրիկ երեխան, նախնական տեղեկատվության համաձայն, խեղդվել է»,- ասված է ՆԳՆ մամուլի հաղորդագրության մեջ։

ՆԳՆ- ն հայտարարության մեջ նշված է, որ ձերբակալվածը խոստովանել է մեղքը։

Back to top button