Հասարակություն

Jnews.ge. Վաչինիում ընտանիքին սպանողները հնարավոր է երեքն են եղել

Ախալքալակի շրջանի Վաչիան գյուղում այսօր մոր եւ երեք երեխաների ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե- Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապես Թեյմուրազ Կալանդաձեի հետ՝ հայտնում են ՀՀ ԱԳՆ- ից։ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և ուշիուշով հետևում է զարգացումներին։

vachanՎրացական կողմը դեպի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է, հայտնում են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Ջավախքի նորությունների Jnews.ge կայքը հայտնում է, որ կասկածյալին ձերբակալել են այսօր։ Ըստ կայքի անանուն աղբյուրի՝ «կասկածյալը համագյուղացի է, և ըստ մեր աղբյուրի վարկածի մարդասպանը մենակ չի եղել»։

Վաչիան գյուղում գտնվող ինտերնետային կայքի լրագրողը հայտնում է, որ Ախալքալաքի ոստիկանական տեղամասում հարցաքննում են որոշ գյուղացիների, հարցվողների հարազատները հավաքվել են բաժանմունքի դիմաց և դժգոհում եմ։ Լրագրողին արգելել են շենք մտնել:

Ավելի ուշ Jnews.ge- ն հայտնել է, որ Վաչիանի սպանությունը կատարել են նույն գյուղից 3 երիտասարդներ: «Ըստ մեր աղբյուրի 3 կասկածյալներից երիտասարդներից մեկն արդեն խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը: Գիշերը Քաչոտյանների տուն են մտել 3 երիտասարդ, որպեսզի փող գողանան, որը վերջերս էր ընտանիքի հայրը ուղարկել Խաբարովսկից: Նրանք ջարդել են լուսամուտը, մտել են տուն, առաջինը տան տիրուհին է զգացել, վառել է լույսը և ճանաչել գողերին: Հանցագործները տեսնելով, որ իրենց ճանաչել է լոմով հարվածել են տանտիրուհու գլխին, որից հետո սպանել են երկու աղջիկներին: Այնուհետև հանցագործները փորձել են հրդեհել տունը, որպեսզի կորցնեն հետքերը, սակայն տունն ամբողջությամբ չի այրվել, սակայն շմոլ գազից խեղդվել է 5-ամյա քնած երեխան»,- հայտնում է կայքը։

Back to top button