Մշակույթ

Լուսավոր ֆիլմ մութ տարիների մասին.«Ոսկե ծիրան»-2016

alisagevorgyan
Կինոեռեժիսոր Դավիթ Սաֆարյանի «28:94. տեղական ժամանակ» խաղարկային ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր. ազգային մրցույթ» անվանակարգում: Հայասատան, Գերմանիա, Հոլանդիա համատեղ արտադրության ֆիլմի դեպքերն ընթանում են 90-ականների մութ ու ցուրտ տարիներին: «Ֆիլմում մութ տեսարանները շատ են, բայց այնուամենայնիվ այն լուսավոր է»,-լրագորղների հետ համդիպմանն այսօր վստահեցրել է ռեժիսորը:

 

Ինչու ՝ 28 : 94, Դավիթ Սաֆարյանն ասում է, որ այս հարցը հաճախ է իրեն ուղղում: <<Այս թվերը որևէ լուրջ ու կոնկրետ իմաստ չունեն, պարզապես այս ֆիլմում ամեն ինչ ժամանակից դուրս է>>,-պարզաբանում է ռեժիսորը:  «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» անվամբ ֆիլմի համառոտ տարբեակի հայաստանյան պրեմիերան կայացավ  2016-ի մայիսին: Հայասատանյան հանդիսատեսն առանձնապես ակտիվ չէր, պատճառն, ըստ ռեժիսորի, գուցեև վատ գովազդն էր:

Փոխարենը դրսում շատերը դիտել ու հավանել են ֆիլմը, որի  առաջին ցուցադրությունը կայացել է փետրվարի 12-ին Բեռլինի 66-րդ միջազգային կինոփառատոնի  Եվրոպական կինոշուկայի շրջանակում: Բեռլինի կինոշուկայի ցուցադրությունից անմիջապես հետո ձեռք է բերվել պայմանավորվածություն ցուցադրելու այն Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի հեռուսատեսությամբ և կինոթատրոններում: «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» կինոնկարն ընդգրկվել է Հոլանդիայի կինոթանգարանային  հավաքածուի մեջ: Իսկ ֆիլմում հայկական պատմություն է, 90-ականների մութ ու ցուրտ հայկական իրականության դրվագներով:

«Ֆիլմը ստացվել է դերասանների շնորհիվ, մտահաղացումն իմն էր, բայց առանց դերասանների այն կարող էր և իրականություն չդառնալ»,-ասում է ռեժիսորը: Գլխավոր դերակատարներ  Յանա Դրուզից և  Աշոտ Ադամյանից զատ ֆիլմում նկարահանվել են նաև Վիգեն Ստեփանյանը, Հարություն Մովսիսյանը, Հրաչյա Հարությունյանը: «28:94. տեղական ժամանակ» ֆիլմը դարձա վերջինը Կարեն Ջանիբեկյանի ու Հեղինե Հովհաննիսյանի  համար:

«Իհարկե սա ինքնակենսագրական ֆիլմ չէ, բայց իմ կյանքի , իմ ընտանիքի  և համայն հայության պատմությունն է, կուզեի՝ այստեղ հնարավորինս շատերը դիտեին ֆիլմը, քանի որ այն պատմում է, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում»,- ասում է Դավիթ Սաֆարյանը: Նրա ֆիլմը հեշտ չի ծնվել, երկար տարիների խմորումների արդյունք է, իսկ այսօր ռեժիսորի գլխում նոր խմորումներ են: Ուզում է հեքիաթ նկարել՝ իմաստության ու հիմարության մասին, որոնք համերաշխորեն  գոյակցում են միևնույն մարդկային ուղեղում:

Back to top button