Հասարակություն
Այսօր Շոկոլադի համաշխարհային օրն է
Աշխարհի տարբեր անկյուններում բնակվող քաղցրակերներն ամեն տարվա հուլիսի 11-ին նշում են Շոկոլադի համաշխարհային օրը, որի հեղինակներն ու առաջին նշողները եղել են ֆրանսիացիները: Ի սկզբանե շոկոլադն օգտագործել են միմիայն արիստոկրատները, և միայն 20-րդ դարի սկզբին քաղցրավենիքը դրվել է զանգվածային արտադրության, ինչից հետո այն վայելելու հնարավորություն են ստացել նաև արիստոկրատիայի հետ կապ չունեցող մարդիկ:
Շոկոլադն օգտակար է առողջությանը: Ժամանակակից գիտնականները պարզել են, որ շոկոլադի բաղադրության մեջ կան այնպիսի տարրեր, որոնք բարձրացնում են մարդու տրամադրությունն ու բարձր են պահում օրգանիզմի տոնուսը: Ոմանք էլ պնդում են, որ այն ունի հակաուռուցքային հատկություններ ու դանդաղեցնում է ծերացման գործընթացը: