Տնտեսական
Արմավիրի մարզում վնասվել են խաղողի այգիները եւ մշակովի ցանքատարածքները
Այսօր առավոտյան կարկուտ է տեղացել նաև Բաղրամյանի սահմանամերձ Բագարան, Երվանդաշատ գյուղերում: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը գիշերը և առավոտյան գյուղնախարարի հետ եղել է բնական աղետից տուժած համայնքներում, ծանոթացել իրավիճակին: Համայնքներում կազմաված մասնագիտական հանձնաժողովները ըստ ցանքատարածքների և մշակաբույսերի կազմելու են արձանագրություններ և ներկայացնելու են կառավարություն: Կառավարություն են ներկայացնելու նաև գյուղացիական տնտեսություների ունեցացծ վարկերի ցուցակն ըստ բանկերի: Հատկապես վնասվել են Էջմիածնի տարածքի գյուղերը, որտեղ շատ են ջերմոցային տնտեսությունները: Ապակյա ջարդված ջերմոցների մաքրման նպատակով պահանջվել է փրկարարների օգնությունը:
«Ռադիոլուր»-ը կապ է հաստատել Արմավիր մարզի Արագած գյուղի բնակիչների հետ