Սպորտ

Եվրո-2016. Եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստը

Պորտուգալիայի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչի լրացուցիչ ժամանակում կարողացել է հաղթել Ֆրանսիային (1:0):
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել պորտուգալացիների պաշտպան Պեպեն,- տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մադրիդի «Ռեալի» խաղացողը դաշտում է անցկացրել ամբողջ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիան առաջին անգամ պատմության մեջ դարձել է Եվրոպայի չեմպիոն:

 

Back to top button