ԿարևորՄշակույթ

Մեկնարկել է 13-րդ «Ոսկե ծիրանը» (լուսանկարներ)

Այսօր ծիրան0րհնեքի արարողությամբ տրվեց «Ոսկե ծիրան» միջազգային 13–րդ փառատոնի մեկնարկը:Այս տարի կինոփառատոնին շուրջ 135 ֆիլմեր կներկայացվեն։ «Փառատոնն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Ակնկալիքները մեծ են` ինչպես յուրաքանչյուր տարի: Կարծում եմ` հանդիսատեսն ակտիվ կլինի: Այս տարի ունենք «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը, որտեղ ներառված են վերջին 25 տարում նկարահանված հայկական լավագույն ֆիլմերը»,-ասել է կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Կինոփառատոնի շրջանակներում Շառլ Ազնավուրի հրապարակում հայ մեծանուն գործիչներից ևս 3-ն ունեցան իրենց աստղերը: Կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը և Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը բացեցին կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի և կինոռեժիսորներ Էդմոնդ Քեոսայանի ու Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղեր: «Ինձ բախտ է վիճակվել աշխատել և Ալբերտ Յավուրյանի, և Էդմոնդ Քեոսայանի և Դմիտրի Կեսայանցի հետ: Երախտավորներ, որոնք շատ բան են արել ոչ միայն մեր մշակութային կյանքում»,-ասել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի նախագահ Տիգրան Մանսուրյանը:

Նշենք, որ փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 17-ը: Ի դեպ, այս տարվա կինոփառատոնի հատուկ հյուրը բրիտանացի դերասանուհի Ժակլին Բիսեթն է:

golden apricot golden apricot1 golden apricot2 golden apricot3 golden apricot5 golden apricot6 golden apricot7 golden apricot8 golden apricot9 golden apricot10

Back to top button