Հասարակություն

Ինչպես դիմակայել շոգին եւ ինչպես սնվել

lenabadeyan
Թեեւ մինչ այս պահը Հայաստանում հաստատված էր համեմատաբար հով եղանակ, բայց ըստ կանխատեսումների՝ առաջիկայում օդի ջերմաստիճանը բարձրանալու է: Առողջապահության ոլորտի մասնագետները փաստում են՝ հատկապես շոգ օրերին ավելանում են սննդային թունավորումները: Թունավորումներից խուսափելու համար բժիշկները կոչ են անում հաճախ լվանալ ձեռքերը, լավ լվանալ միրգը, բանջարեղենը, օգտագործել թարմ սնունդ եւ փոքր ինչ փոխել սննդակարգը: Կոֆեինի եւ մուգ թեյի օգտագործումը նույնպես ցանկալի չէ, քանի որ այդ հեղուկներն առաջացնում են սրտխփոցներ, ինչին իր հերթին նպաստում է նաեւ շոգը: 

Հուլիսի 12-ից Հայաստանում կհաստատվի ավանդական ամառային եղանակ: Պարզ ասած՝ օդերեւութաբանները զգուշացնում են ՝ շոգ է լինելու: Իսկ ամառային տապը իր հետ բերում է ոչ միայն հանգստի մեկնելու ցանկություն, առաջին հերթին ի հայտ են գալիս առողջական խնդիրներ:

Սրանք միայն գերհոգնածության նշաններ չեն: Ընտանեկան բժիշկ, գաստրոէնտերոլոգ Աննա Մարտիորսյանը զգուշացնում է՝  այսպես է դրսեւորվում նաեւ ջրազրկումը, ինչը բնորոշ է շոգ օրերին: Վերջին տարիներին՝ հասարակությունը սովորել է հետեւել ճիշտ սննդակարգին, որը թելադրում է եղանակը եւ պահանջում է օրգանիզմը: Հատկապես երիտասարդներն այսօր արդեն շատ ուշադիր են նման խնդիրների հանդեպ:snund-shog
Մասնագետներն, ի դեպ, փաստում են: Ամառային թունավորումների մեծ մասի պատճառը հենց ձմերուկն է: Այս հատապտուղն ունի ուտելու իր ժամանակը: Իսկ որպեսզի համոզված լինեք, որ անվտանգ է, գաստրոէնտերոլոգ Աննա Մարտիորսյանը խորհուրդ է տալիս ուշադիր լինել հետեւյալ նշաններին: Բժիշկը զգուշացնում է՝ շոգի բացասական դրսեւորումներն առաջին հերթին ազդում են հենց երեխաների վրա: Պետք է ուշադիր լինել, նրանց անընդհատ ջուր առաջարկել: Եթե երեխան ախորժակ չունի, չստիպել նրան ուտել ցերեկվա շոգ ժամերին: Պաշտպանել երեխաներին արեւի ագռեսիվ ճառագայթներից, դրում լինել առավոտվա ժամերին, ցանկալի է՝ 9-11 ընկած բժամանակահատվածում:shog
Հյութերի առումով մասնագետը խորհուրդ է տալիս չօգտագործել գազավորված, քաղցր եւ թանձր հեղուկներ: Դրանք ընդամենը ժամանակավոր կարող են հագեցնել: Այս դեպքում օգնության կարող է հասնել սովորական ջուրը, առանց գազի հանքային ջուրը եւ սովորական կոմպոտը: Իսկ մասնագետի յուրօրինակ խորհուրդը հետեւյալն է՝ օգտագործել աղով ջուր: Մեկ բաժակ ջրի մեջ ավելացլենով չնչին՝ մեկ պտղունց աղ կարելի է խուսափել ջրազրկումից եւ հեղուկը պահել օրգանիզմում: Հավելենք, որ խորհուրդները վերաբերում են առողջ մարդկանց: Առողջական խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում մշտական կապ պահել բուժող բժիշկների հետ:

Back to top button