Քաղաքական

Սարգսյանը և Ալիևը մերժել են պատերազմը. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter սոցկայքի իր միկրոբլոգում հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատերազմի դեմ են հանդես եկել ու ցանկություն են հայտնել շարունակել բանակցային գործընթացը:

 

«(ԱՄՆ պետքարտուղար) Ջոն Քերին զրուցել է Սարգսյանի և Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Կողմերը մերժել են պատերազմն ու պարտավորվել են շարունակել բանակցությունները: Միացյալ Նահանգները պատրաստակամ է իր օգնությունն առաջարկել այդ հարցում»,-գրել է ամերիկացի համանախագահը:

 

Հիշեցնենք, որ երեկ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ԼՂ հակամարտության հարցի քննարկման նպատակով հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:

 

Back to top button