Քաղաքական

Ա. Նավասարդյան. Ռազմական գործողությունների կրկնության հավանականությունը մեծ է

Ռուս- թուրքական մերձեցումը սպառնալիք չէ Հայաստանի համար` համոզված է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նա չի կարծում, թե  բաժանում է կատարվում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջեւ:

Իհարկե յուրաքանչյուրը դոմինանտ դեր է փորձում ստանձնել, սակայն ղարաբաղյան խնդրում տարակարծություններ չկան: Դեսպանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ  միևնույնն է՝ ռազմական գործողությունների կրկնության հավանականությունը մեծ է։ Չեն կարող ինչ-որ հարցեր լուծվեն, հետո ստատուս քվո որոշվի՝ ասում է դեսպանը:

«Որ ասում եմ պատերազմ, նրա համար եմ ասում, որ Ալիևը այլ ելք չի տեսնում։ Նա չի կարող հրաժարվել իր քաղաքականությունից, նա չի կարող ռազմական դոկտրինան փոխարինել բանակցային դոկտրինով։ Մենք հանդես ենք գալիս խաղաղ ճանապարհով լուծելու օգտին, բայց երեւի կգա ժամանակ, որ մենք էլ կփոխենք մեր հայեցակարգը, որովհետեւ  այլ ելք չկա: Կամ այս հարցը շատ երկար, շատ երկար պիտի ձգվի, որն ավելի լավ է, քան թե արագանալը»,- ասում է։

Back to top button