Հասարակություն

Հանդիպում ՌԴ դատախազության ակադեմիայում

ՀՀ դատախազության պատվիրակությունը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է ՌԴ դատախազության ակադեմիա, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

ՌԴ դատախազության ակադեմիայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են ակադեմիայի և ՀՀ դատախազության միջև իրականացվող ծրագրերի վերաբերյալ հարցեր, հստակեցվել են համագործակցության ուղղություններն ու ձևաչափը: Վերահաստատվել է ՀՀ դատախազների` ՌԴ դատախազության ակադեմիայում վերապատրաստվելու պայմանավորվածությունը:

Երկուստեք ընդգծվել է ինչպես փորձի փոխանակման անհրաժեշտությամբ պայմանավորված հանդիպումներ կազմակերպելու, այնպես էլ մասնագիտական նյութերի, ուսումնասիրությունների, զեկույցների փոխանակման կարևորությունը:

Կողմերը վստահություն են հայտնել, որ նմանատիպ հանդիպումները և համատեղ աշխատանքները կամրապնդեն փոխըմբռնումը և   կնպաստեն առավել արդյունավետ համագործակցության զարգացմանը:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Back to top button