Քաղաքական
ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հնարավորություն է` քննարկելու ԼՂ հակամարտությունը.Ուորլիք
Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ևս մեկ հնարավորություն է շարունակելու բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի, ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հենց նոր եմ ժամանել Վարշավա` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Սա հնարավորություն է շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի հետ», — Twitter-ում գրառել է Ամերիկացի համանախագահը:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովն անցկացվելու է հուլիսի 8-9-ը: