Հասարակություն

Հարկ է ժամանակավոր կասեցնել սոցփաթեթի միայն հանգստի բաղադրիչը.վարչապետ

hasmikdilanyan
Սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչում չարաշահումները շարունակվել են,- այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նշել, որ իր հանձնարարականով ուսումնասիրություն է կատարվել, և հիմա Վերահսկիչ Պալատն է զբաղվում դրանով այդ հարցով:

Վարչապետի խոսքով, Ֆինանսների նախարարը առաջարկել է ռադիկալ լուծում, ըստ որի՝ 2017-2019 թթ-ի սոցփաթեթում թողնել միայն առողջապահության բաղադրիչի ֆինանսավորումը:

«Հարկ է ժամանակավոր կասեցնել միայն հանգստի բաղադրիչը: Այսինքն մենք առայժմ դա կասեցնում ենք»,-ասել է վարչապետն ու էկոնոմիկայի նախարարին հանձնարարել սոցիալական փաթեթները լրամշակել և ներկայացնել կառավարության նիստին»:

Back to top button