Հասարակություն
Սփյուռքում գործող դպրոցը համայնքի պահպանման սյուներից է. Լեւոն Մկրտչյան
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման հերթական ծրագիրը: Արդեն ավանդական դարձած ծրագրին այս տարի մասնակցում են 73 ուսուցիչներ՝ 17 երկրներից: Ողջունելով մասնակիցներին՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է վերապատրաստման մասնակից յուրաքանչյուր ուսուցչի փոխանցած հիմնահարցերը, որի արդյունքում նախարարությունը կկարողանա աստիճանաբար գտնել յուրաքանչյուր համայնքին բնորոշ հարցերի լուծման ճանապարհները: Նախարարը նկատել է, որ բացի մասնագիտական նշանակությունից այս ծրագիրը նաև հոգեբանական լուրջ նշանակություն ունի: Անդրադառնալով խնդիրներին Լևոն Մկրտչյանը նշել է, որ Սփյուռքում բարդացել է հայոց լեզվի դասավանդման հարցը, ինչն առավել ընդգծված է Միջին Արևելքում: