Հասարակություն

«Ավրորա» 2017 — ի մեկնարկն ազդարարաված է

alisagevorgyan

«Ավրորա» 2017 համաշխարհային մարդասիրական  մրցանակի մեկնարկն ազդարարաված է: «Ավրորան» փնտրում է այն մարդկանց  անհատական պատմությունները, որոնք վտանգում են իրենց՝ հանուն մյուսներին օգնելու: Առաջադրումներ կարելի է կատարել 2016-ի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 9-ը: Հիշեցնենք, որ մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերպրածների անունից՝ ի երախտագիտություն  նրանց փրկողների, ամեն տարի ապրիլի 24-ին, Երևանում: 100 կյանք Ավրորա նախաձեռնության գործադիր տնօրեն  Արման Ջիլավյանը  լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է մրցանակաբաշխությանն առնչվող այլ մանրամասների ևս:

 

Մենք փորձեցինք գտնել աշխարհի հետ մեր խնիրների մասին խոսելու նոր բանաձև ու դա կարծեք հաջողվեց. 100 կյանք Ավրորա նախաձեռնության գործադիր տնօրեն  Արման Ջիլավյանը 2016-ի ապրիլի 24-ին կայացած «Ավրորա» համաշխարհային մարդասիրական  մրցանակի մեկնարկը բարեհաջող է համարում, չնայած այն փաստին, որ ապրիլը մեզ համար չափազանց բարդ ամիս էր:

«Ավրորա» մրցանակաբաշխությունն աշխարհում դիտել է  շուրջ 300 միլիոն մարդ: Արձագանքների 95 տոկոսից ավելին դրական շեշտադրումներ են ունեցել: Առաջին քայլը ստացվեց, ինչը նաձառնությունն ընդլայնելու և այն առավել ընդգրկուն և արդյունավետ դարձնելու պարտավորություն է ներշնչում: Արման Ջիլավյանն ասում է, որ առաջիկա մրցանակն իր մեջ նաև գիտական բաղադրիչ կարող է պարունակել: Նոբելյան մրցանակի հետ այս հարցում որևէ ընդհանրություն չեն տեսնում, տարբեր են հնարավորությունները , նպատակներն ու շեշտադրումները: «Ավրորա» 2017 –ի մեկնարկն ազդարարաված է, թեկնածուների առաջադրումների ժամկետը հունիսի 1-ից սեպտեմբերի 9-ն է:

Ի դեպ նշենք, որ մրցանակին կարող են առաջադրվել նաև նախորդ բոլոր թեկնածուները ՝  բացառությամբ Ավրորա մրցանակի  հաղթող Մարգարիտ Բարանկիցեի:

Back to top button