Միջազգային
ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ
Georgia Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիեն կանչվել է Վրաստանի ԱԳՆ։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
«Դեսպանը կանչվել է հետ։ Բնականաբար մենք կզրուցենք նրա հետ, երբ որ նա վերադառնա Վրաստան»։ Երբ լրագրողները հարցրել են, թե արդյոք քննարկվելու է Գեգեշիձեի հրաժարականը՝ Զալկալիանին դրական պատասխան է տվել։
Խնդիրը ոչ վաղ անցյալում վրացի լրագրողուհի Իե Մերկվիլաձեին Գեգեշիձեի տված հարցազրույցի մասին է, որում նա հայտարարել է, որ իշխող թիմում կան ռուսամետ քաղաքական գործիչներ, ինչը վկայում է երկրում բազմակարծության առկայության մասին։
Բացի այդ, Արչիլ Գեգեշիձեն քննադատել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն, ով իր հերթին վրացի դիվանագետի հայտարարությունը որակել է որպես ոչ որակյալ և ոչ կոմպետենտ։