Սահմանադրություն- քաղաքացի կապ. ո՞րն է խզման պատճառը
Պնդումը, որ Սահմանադրություն- քաղաքացի կապը այնքան էլ նեդաշնակ չէ, ընդդիմախոսներ կարծես թե չունի: Այն. որ ՀՀ քաղաքացիների մի մասը Սահմանադրությունն իրենը չի համարում, չեն հերքում ոչ իշխանությունները, ոչ էլ ընդդիմադիրները: Բայց թե ինչու է այդպես, տարբեր պատճառներ են նշում: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով, օրինակ, պատճառը սահմանադրական ավանդույթներ են, ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի գնահատմամբ՝ իրավագիտակցության ցածր մակարդակը, միաջազգայի իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի վերլուծությամբ էլ ՝ «իշխանություն» հասկացության սխալ ընկալումը:
Ինչու Հայաստանի Հանրապետության քաղաքացին Սահմանադրությունն իրենը չի համարում։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկում են հարցը՝ տարբեր դիրքերից ու տարբեր պատճառներ նշելով: Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն, օրինակ, կարծում է, որ պատճառը իրավագիտակցության ցածր մակարդակն է: «Մեր հասարակության իրավագիտական մակարադակը բարձր նիշի վրա չէ, ինչն ունի պատմական հիմքեր: Դա պատմական, ավանդական, մտածելակերպային բացատրություններ ունի»:
Պատգամավորը չի հերքում՝ Սահմանադրություն- քաղաքացի կապի մեջ խզվածություն կա, իրավիճակը փոխելու համար լուրջ ու երկարատև աշխատանք է պետք, թե որքան ժամանակ, Մարտիրոսյանը դժվարանում է ասել, բայց համաձայն չէ այն կարծիքին, որ իրավիճակի համար մեղավոր են միայն Սահմանադրությունը կիրառողները:
«Կարծում եմ` ճիշտ չէ Սահմանադրության իրագործման բացակայությունը կամ ոչ պատշաճ իրագործումը բարդել այս կամ այն անհատի կամ այս պահին իշխող ուժի վրա: Այսինքն՝ ամբողջ հասարակության ուշքը գնո՞ւմ է այն պահելու համար, սակայն մի քանի հոգի խանգարո՞ւմ են: Բոլորս միասին պետք է աշխատենք»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հուլիսի 5-ը տոն չի համարում՝ հիշելով 1995-ի հուլիսի 5-ը՝ Հայաստանի առաջին Սահմանադրության ընդունման օրը: «Դա առաջին քննությունն էր Հայաստանի ժողովրդավարության և անկախ Հայաստանի քննությունն էր, և այդ քննությունը Հայաստանը չբռնեց: Կոպիտ խախտումներով ընդունվեց Սահմանդրությունը և դա դրեց ներկայիս Հայաստանի հիմքը, որից շատերս այսօր դժգոհ ենք»:
Անդրադառնալով 2005-ի Սահմանադրական փոփոխություններին՝ Իշխանյանը նկատեց, որ դրանք բխում էին Եվրախորհրդի անդամ դառնալու պարտավորություններից։ Կարգավիճակով թելադրված պահանջները, ըստ իրավապշտպանի, կատարվեցին մասամբ: 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նույնպես Իշխանյանին որևէ բանով չի հուսադրել: Իրավապաշտպանն ի դեպ կարծում է, որ հանրության վերաբերմունքը Սահմանադրության նկատմամբ բխում է դրա բովանդակությունից կամ բնույթից: «Ինձ չի հետաքրքում, թե ինչ է գրված Սահմանադրության երկրորդ գլխում։ Այնտեղ մեր իրավուքներն ու ազատություններն են, ինձ հետաքրում է, թե ինչպես է ձևավորվում իշխանությունը»:
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն էլ խնդիրն ավելի գլոբալ է դիտարկում . Հայաստանում ոչ հասարակությունը, և ոչ էլ իշխանությունը չեն ընկալում հանրային իշխանության իմաստը։ «Նախորդ տարի դեկտեմբերին Սահամանդրությունը փոխելու հիմնական նպատակներից մեկը դա էր՝ պետության իշխանություն չկա, պետական մարմինները վարձված են, որ հանրային իշխանություն իրականացնեն։ Հանրային իշխանության գաղափարը չի ընկալվում »:
Գաղափարն ամբողջությամբ ընկալելն ու այդ տրամաբանությամբ առաջնորդվելը, Արա Ղազարյանի գնահատմամբ ջանքեր է պահանջում թե հասրակությունից, թե իշխանությունից։ «Ես սա միշտ համեմատում եմ հետևյալ օրինակի հետ. մենք վերջին 5-6 տարում սովորեցինք փողոց անցնել, բայց գործընթացն սկսեց ոստիկանությունը»:
Նույն տրամաբանությամբ էլ Ղազարյանը տեսնում է Սահմանադրությունը հարգելու ճանապարհը: Որպեսզի իրավիճակ փոխվի, երկկողմանի ջանքեր են պետք, բայց գործընթացը պետք է սկսեն պետական մարմինները, քանի որ նրանք են տիրապետում ռեսուրսներին: