Հասարակություն

Ազգագրագետը՝ պետական խորհրդանիշների եւ դրանց չարաշահման մասին

alisagevorgyan
Համաժողովրդական հանրաքվեի արդյունքում 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունվեց մեր երկրի Մայր օրենքը՝ Սահմանադրությունը, որպես անկախ պետականության գլխավոր խորհրդանիշ: Անկախ պետականության կարևորագույն ատրիբուտներն են նաև դրոշը, օրհներգը և զինանշանը, որոնց շուրջ տարաձայնությունները եղել ու մնում են։  Ազգագարագետ Արտակ Դաբաղյանը դա բնական է համարում, քանի որ ժամանակները փոխվում են,  մարդկանց ճաշակն ու պահանջները՝ նույնպես:

 

 

gerbԱզգային պետականությունը մի քանի անգամ կորցրած ու վերագտած հայ ժողովուրդի համար առավել թանկ են պետական խորհրդանիշները։ 1991 թվականին հռչակված Հայասատնի երրորդ հանրապետությունը ժառանգեց ու ընդունեց 1918 թվականի մայիսի 28-ին հռչակված Հայաստանի առաջին հանրապետության բոլոր երեք խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը։ Ալեքսանդր Թամանյանի և Հակոբ Կոջոյանի հեղինակած զինաշանի կենտրոնում պատկերված է Արարատ լեռը՝ Նոյյան տապանով։

Զինաշանի կենտրոնում ՝ վահանի վրա պատկերված են պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ ՀՀ զինանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է, Հայաստանի թագավորություններինը՝ կարմիր և կապույտ, վահանի վրա պատկերված Արարատ լեռը նարնջագույն է։

Նշված գույները խորհրդանշում է ՀՀ դրոշի գույները, գույներ, որոնց շուրջ առաջին հանրապետության խորհրդարանում լուրջ տարաձայնություններ են եղել: Ազգագարագետ Արտակ Դաբաղյանի խոսքով՝ պետական խորհրդանիշների շուրջ տարաձայնություններն այսօր էլ շարունակվում են, որովհետև ժամանակները փոխվում են,  պահանջները նույնպես։ Այլ խնդիր է, թե որքանով են պետական խորհրդանիշները փոփոխությունների ենթակա:

1919 թվականին Առաջին հանրապետության խորհրդարանի անդամներից մեկը հայկական զինանշանի արտաքին տեսքն անգամ գազանաննոցի հետ էր համեմատել, իսկ օրհներգի շուրջ բանավեճերն այսօր էլ շարունակվում են: Քննադատությունների տարափի տակ է հայնվել նաև հայկական դրոշի նարնջագույնը: «Տարաձայնություններ միշտ էլ եղել են ու կլինեն»,- ասում է ազգագարագետը, ով անձամբ դեմ է պետական խորհրդանիշներին ներկայացվող ուռճացված պահանաջներին:

Ազգագրագետ Արտակ Դաբաղյանին նյարդայնացնում է նաև պետական խորհրդանիշների հանիրավի օգտագործումն ու չարաշահումը: Դա նրան երբեմն կռապաշտություն է հիշեցնում: Ամեն օր նույն ժամին հայկական գրեթե բոլոր հեռուսատեությունների եթերում հնչող հայկական օրհներգը ազգագրագետին արդեն վանում է:

Այդուհանդերձ՝ ազգագրագետը դեմ չէր լինի, եթե հայերն իրենց պատուհանից կախեին հայկական եռագույնը: Սա ևս, ինչպես ասում են, ճաշակի հարց է։

Back to top button