Հասարակություն

Հուլիսի 5-ի երեկոյան Երևանի կենտրոնական որոշ փողոցներ փակ կլինեն

Հուլիսի 5-ի երեկոյան Երևանի կենտրոնական որոշ փողոցներ փակ կլինեն երթևեկության համար: Դա պայմանավորված է Սահմանադրության օրվան և խորհրդանիշերին նվիրված միջոցառումներով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Հուլիսի 5-ին ժամը 19-20-ը դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը Ազատության հրապարակ — Թումանյան փողոց — Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց — Աբովյան փողոց — Թումանյան փողոց — Ազատության հրապարակ ճանապարհահատվածներում:

Կարդացեք նաև

Back to top button