Հասարակություն

Վերին Լարսում մոտ 100 ավտոմեքենա է մնացել

arminegevorgyan
Վերին Լարսի փակ լինելու պատճառով տուժում են այն սպառողներն ու տնտեսվարողները, ովքեր բեռնափոխադրում են բեռներ Ռուսաստանից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

«Ճիշտ է, Տրանսպորտի և կապի նախարարությունը լաստանավեր տրամադրեց, սակայն այդ լաստանավերի տրամադրումից ավելացել է բեռնափոխադրումներ իրականացնելու գինը և նույն լաստանավերի ավելացմամբ հնարավոր չէ նախկին ինտենսիվությամբ իրականացնել բեռնափոխադրում»:

Չիլինգարյանը նշել է՝ գների ավելացումը խախտում է սպառողի իրավունքները: Այս խնդրով արդեն ՀԿ-ն դիմել ՏՄՊՊՀ՝ հույս ունենալով, որ հարցը լուծում կստանա:

Նա նշել է, որ Վերին Լարսում այս պահի դրությամբ մնացել է մոտ 100 ավտոմեքենա:

Back to top button