Սպորտ

Բայք ֆեստիվալին կմասնակցի նաեւ Հայաստանը

Oգոստոսի 12-13-ին Սևաստոպոլ քաղաքում տեղի կունենա 21-րդ միջազգային բայք ֆեստիվալը, որին առաջին անգամ կմասնակցի նաև Հայաստանը: Մոտոարշավի մեկնարկը կտրվի օգոստոսի 8-ին Երևանից` «ազատ բայքերներ» ասոցիացիայի ղեկավար Զորիկ Թովմասյանի գլխավորությամբ:

Տեղեկացնենք, որ մոտոարշավի երթուղին հետևեյալն է՝ Երևան, Գյումրի, Ախալցիխե, Գելենջիկ, Կերչ, Սիմֆերոպոլ, Սևաստոպոլ և հետադարձ Նախագծի հերոսները տարբեր մասնագիտություններ ունեն, ովքեր տարբեր ոլորտներում հաջողության են հասել, ովքեր ամենակարևորe ցանկանում են ապրել խաղաղ երկրում:

Հայաստանցի բայքերների հետ ճանապարհ կգնան նաև «Gasoyan prodaction» նկարահանող խումբը, ովքեր նպատակ ունեն վերջում ամփոփիչ դոկումենտալ ֆիլմ նկարահանել:

«Մենք խաղաղության կողմնակից ենք»՝ հասարակական շարժումը նպատակ ունի բարեկամական հարաբերություններ ստեղծել տարբեր երկրների ժողովրդի, հատկապես բայկերների հետ: Միավորող գործոնը հանդիսանում է սերը ճանապարհորդության և մոտոցիկլետների հանդեպ: Նախագծի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունենում այցելել պատմական վայրեր, ինչը վերջում կցուցադրվի «Աշխարհի շուրջը» ամփոփիչ ֆիլմում:

2015 թվականին Նախագիծը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցին: 2016 թվականին Նախկին սոցիալիստական հանրապետությունների ավտոմոբիլային-եղբայրության ասոցիացիայի համախմբմանը:

Back to top button