Միջազգային

Լոնդնում տեղի է ունենում բազմահազար ցույց՝ ընդդեմ «բրեքսիտի»

Տասնյակ հազարավոր լոնդոնցիներ են այսօր բողոքի երթի ելել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոն։ Նրանք բողոքում են Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու դեմ։ Սա հունիսի 23- ին կայացած հանրաքվեից հետո ամենաբազմամարդ հավաքն է։

«Եվրոպայի համար երթ»- ի մասնակիցները հավաքվել են Հայդ պարկում, ապա շարժվել դեպի խորհրդարան, որտեղ նախատեսված է հանրահավաք- համերգ։

«Մենք կարող ենք կանխել «բրեկսիտը»։ Մենք կարող ենք զինել խորհրդարանին այն ամենով, ինչը անհրաժեշտ է գիտակից որոշումներ ընդունելու եւ «բրեկսիտը» վերանայելու համար։ Իշխանությունն այնուամենայնիվ պատկանում է ժողովրդին եւ մենք կարող ենք փոխել իրավիճակը, եթե լինենք ոչ անտարբեր եւ կազմակերպված»,- ասված է երթի կազմակերպման ֆեյսբուքյան էջում։

brexit02 brexit03 brexit04 brexit05

Back to top button