«Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան որին փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության և քաղաքացիության օրենքի մեջ՝ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը և, համապատասխանաբար, նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը»,- հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդանը՝ ի պատասխան Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվական ծրագրի հարցին։
Նախարարը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատը կհաստատի նախագիծը եւ «դա կստանա օրենքի ուժ, և այս քայլով Ֆրանսիան ևս մեկ կարևոր, արժեքավոր քայլ կկատարի ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»: