Տնտեսական

Հանգիստը հայրենիքում հաճելի է, բայց՝ ոչ մատչելի՝ ասում են սփյուռքահայերը

sonahakobyan

Ամառ է, տոթ, կիզիչ եղանակ: Բոլորն էլ ուզում են գնալ հանգստանալու, սակայն չպետք է մոռանալ, որ հանգիստն այսօր ոչ բոլորին է հասանելի:  Հայաստանում բնակչության միայն մի մասն է կանոնավոր հանգստանում:  Գաղտնիք չէ, որ  հայաստանյան իրականության հանգիստն ու շարքային քաղաքացու նյութական հնարավարություններն այնքան էլ չեն համապատասխանում: Որքան էլ ներգնա զբոսաշրջության պատասխանատուները պնդեն, թե Հայաստանում ևս կան մատչելի հանգստյան գոտիներ և ներգնա տուրիզմը զարգանում է, միևնույն է՝ մեր համաքաղաքացիները նախընտրում են արտագնա հանգիստը:

 

Դեռևս գարնան վերջին մարդիկ մտածում են, թե ինչպես  կազմակերպեն իրենց հանգիստը, որ այն հարմարավետ լինի և, ամենակարևորը, համապատասխանի գրպանի պարունակությանը: Այս առումով պատահական չէ, որ վերջին տարիներին հայաստանցիների մեծամասնությունը  նախընտրում է հանգստանալ Վրաստանում: Շատերն իհարկե ցանկանում են հանգստանալ հենց հայրենիքում, բայց միշտ չէ, որ ցանկությունը համապատասխանում է հնարավորություններին: Հայաստանում հանգստանալը շատերի համար թանկ  հաճույք է:

Հայաստանը գրավում է նաև սփյուռքահայ մեր հայրենակիցներին: Սակայն, ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեցին  ֆրանսաբնակ ամուսինները, հանգիստը հայրենիքում հաճելի է, բայց՝ ոչ մատչելի:

Տարեցատրի գների աճ նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում, բայց միեւնույն է, Հայաստանում հանգիստը շարունակում է ավելի թանկ լինել, քան՝ արտերկում, և դա այն պարագայում, երբ ներգնա հանգստի ժամանակ տրանսպորտային ծախսերն անհամեմատ փոքր են։

Տուրիստական գործակալություններից պարզեցինք, որ գնային տատանումները կախված են նրանից, թե տվյալ տուր-փաթեթում ինչ է ներառված: Այսպիսով` որքան էլ ներգնա զբոսաշրջության պատասխանատուները պնդեն, թե Հայաստանում ևս կան մատչելի հանգստյան գոտիներ և ներգնա տուրիզմը զարգանում է, միևնույն է՝ մեր համաքաղաքացիներն նախընտրում է արտագնա հանգիստը:

Back to top button