Հասարակություն

Լրանում է Դուշման Վարդանի մահվան 24- րդ տարելիցը

alisagevorgyan

 

Հուլիսի 3- ն արցախյան ազատամարտի նվիրյալ հերոս Դուշման Վարդանի մահվան տարելիցն է։ 24 տարի առաջ հուլիսյան այս օրը նա զոհվեց ականի պայթյունից՝ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մատույցներում: Դասակի հրամանատար Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966 թվականի մարտի 9-ին՝ Երևանում: Ավարտել է Հովհ. Թումանյանի անվան դպրոցը: Ծառայել է Աֆղանստանում, 1985-ին ընդուվել է Երևանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որն այդպես էլ ավարտել չհասցրեց: Արցախը դարձավ նրա նոր ու մեծ ճանապարհի սկիզբը:

Back to top button