Միջազգային

Շոտլանդացիների 60 տոկոսը կողմ է անկախանալ Մեծ Բրիտանիայից

Շոտլանդիայի բնակիչների 60 տոկոսն այսօր Բրիտանիայից անկախանալու օգտին կքվեարկեր՝ ցույց են տալիս The Sunday Post- ի անցկացրած հարցումները։

Այս տվյալները էապես տարբերվում են 2014 թվականի հանրաքվեի արդյունքներից, որի ժամանակ միայն 45 տոկոսն էր քվեարկել Միացյալ Թագավորությունից անկախանալու օգտին։

«Ռոյթեր» գործակալությունը նշում է, որ 2014- ի քվեարկության նման արդյունքը պայմանավորված էր ԵՄ- ով։ Շոտլանդիայի բնակիչներին անհանգստացնում էր, որ Մեծ Բրիտանիայից դուրս գալուց հետո իրենք ԵՄ- ում չեն լինի։

Այժմ՝ Մեծ Բրիտանիայի ԵՄ- ից դուրս գալու հանրաքվեից հետո Շոտլանդիայում կարծիքները տրամագծորեն փոխվել են։

Back to top button