Հասարակություն

Որոնք էին Արթիկի հեղեղի եւ աղետի պատճառները. քաղաքապետ Արսեն Աբրահամյանի բացատրությունները

hasmikdilanyan

Աննախադեպ հեղեղ Արթիկի պատմության մեջ. քաղաքապետ Արսեն Աբրահամյանն  այսպես է բնութագրում նախորդ շաբաթ տեղի ունեցածը: Պատասխանատուներն ու բնակիչներն այսօր Երևանում  ներկայացրել են իրավիճակը:  Հեղեղատարների   մաքուր չլինելու  մեղադրանքներ են հնչել , որոնց ի պատասխան , Արթիկի քաղաքապետը նշել է, որ  Արթիկ տուֆի հայտնագործումից ի վեր, 1930-ականներից հետո, շուրջ 60 տարի քարհանքերի ինտենսիվ շահագործման ժամանակ  թափոնները լցվել են ձորակները, բայց դրանք չեն փակել հեղեղատարի հունը, դրանք եղել են ձորակների լանջերին: Այս  անգամ ջուրն այնքան շատ էր, որ ամբողջ զանգվածը  քաղաք է բերել: Համայնքի ղեկավարի պարզաբանմամբ,   խոչընդոտներից  մեկն էլ գետակի վրա դեռ խորհրդային տարիներից կառուցված ապօրինի կառույցներն էին։ Քաղաքապետ Արսեն Աբրահամյանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ժամանակ  որևէ շինթույլտվություն  չի  տվել, միաժամանակ խոստովանել է, որ նախկին թույլտվությունները չի վերանայել:  Կառավարությունը որոշել է աջակցել, սակայն, արթիկցիների մի  մասը որոշումից գոհ չէ:

Back to top button