Հասարակություն

Ազատ մտածողության ճանապարհ` ՀՀ բարձրագույն կրթական տարածք

sonahakobyan

Ամփոփվել են Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» թվինինգ ծրագրի արդյունքները:  Ծրագիրն ուղղված է ՀՀ օրենքի մշակմանը, բարձրագույն կրթության ոլորտում որակի ապահովման համակարգի հետագա զարգացմանը, Որակավորումների ազգային շրջանակի վերանայմանը, բուհ-գործատու կապի, ուսանողների զբաղվածության, կրթական ծրագրերի՝ նոր ձևաչափով մշակման աշխատանքների աջակցությանը: Ծրագրի շրջանակներում ՀԱյաստան են այցելել 60 փորձագետներ Ֆինլանդիայից և Գերմանիայից՝ ՀՀ բարձրագույն կրթության օրենսդրության վերանայման. Վերապատրաստումների անցկացման և հայ մասնագետների հետ փորձի փոխանակման նպատակով:

 

Որակի ապահովման խնդիրն արդիական է ինչպես մասնավոր, այնպես էլ  պետական բուհերում: Եվ հենց այս խնդրի լուծմանն են ուղղված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում նախատեսվող հիմնական հայեցակարգային փոփոխությունները: Ըստ նոր օրենքի արմատապես վերանայվելու են    նախարարության գործառույթները բուհական համակարգում, ինչը ենթադրում է բուհական ինքնավարության կտրուկ աճ: Նոր օրենքով նախատեսվում է նաև բուհի կարգավիճակի հստակեցում՝ «Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» թվինինգ ծրագրի արդյունքների ամփոփխմանը նշեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Իր հերթին անդրադառնալով օրենքի նախագծին՝ Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը նշեց, որ նախագիծը դեռևս աշխատանքային քննարկումների փուլում է և դեռ շատ դրույթներ կան, որոնք քննարկման և վերանայման կարիք ունեն:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի վրա աշխատել են միջազգային լավագույն փորձագետները՝ իր հերթին կարևորելով  թվինինգ ծրագիրը՝ նշեց գերմանացի փորձագետ Ֆոլկեր Գեյմլիյը: Նաև հայտնեց, որ փորձագետներն այցելել են ՀՀ տարբեր բուհեր և քննարկումներ ունեցել շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

«Բոլոր համալսարաններին տրվել է այս օրենքի նախագծի մեկական օրինակ և ակնկալվում է, որ մինչև հուլիսի 10-ը նրանք հետադարձ կապի միջոցով հանդես կգան իրենց մեկնաբանություններով և առաջարկություններով, որից հետո այս նախագիծը կուղորդվի դեպի խորհրդարան: Այս օրենքը համապատասխանեցված է Բոլոնիայի գործընթացին: Մի գործընթաց, որին անդամակցում են 47 երկրներ և որոնք առաջնորդվում են հենց այս գործընթացի առաջնային դրույթներով: Իսկ դա նշանակում է, որ ձեր ուսանողները հնարավորություն կունենան սովորելու Եվրոպայի տարբեր բուհերում, փոխադարձաբար կճանաչվեն համատեղ շնորհված աստիճանները, ինչպես նաև ձեր գիտնականները կկարողանան համատեղ հետազոտություններ կատարել Եվրոպացի գիտնականների հետ»:

Ծրագիրն ու օրենքի նոր նախագիծը մեծապես կարևորում է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Նկատելով, որ ծրագրի գործընկեր պետությունները շատ ճիշտ են ընտրված՝ ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ Եվրամիությունը պետք է աջակցի Հայաստանին  ժամանակակից և զարգացած կրթական համակարգ ունենալու ճանապարհին:

Back to top button