ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական
Իսպանիայի Պայպորտա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, հունիսի 30-ին իսպանական Պայպորտա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը։
Քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել ներկայացված հայտագրին։
Այս քայլով Պայպորտան համալրել է շուրջ երկու տասնյակ իսպանական քաղաքների ցանկը, որոնց քաղաքապետարաններն արդեն իսկ ընդունել են նման ինստիտուցիոնալ հայտարարություններ։