Հասարակություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում`հուլիսի 1-5-ը` գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում հուլիսի 1-5-ը` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

ԱԻՆ-ից նաև տեղեկացնում են, որ հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում:

Back to top button