Հասարակություն

ԳՀԽ- ն գնահատեց Հռոմի պապի Հայաստան այցը եւ համաձայնեց օժանդակել Տիրոջ Ս. Գերեզմանի նորոգությանը

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներն ուրախությամբ արձանագրում են, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի եռօրյա այցը Հայաստան լավագույն վկայությունն էր առաքելական և կաթոլիկ եկեղեցիների միջև առկա եղբայրական ջերմ հարաբերությունների և գործակցության։ Ժողովականները նաև իրենց գնահատանքն են հայտնել այցի կազմակերպիչ հանձնախմբին և կազմակերպական աշխատանքներին մասնակցած բոլոր անձանց՝ հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

ԳՀԽ անդամների ուշադրությանն է ներկայացվել նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի դիմումը Երուսաղեմի Ս. Հարության տաճարում Տիրոջ Ս. Գերեզմանի նորոգության հարցում Հայոց եկեղեցու մասնակցության մասին։ «Ընդգծելով Երուսաղեմի կարևորությունը համազգային կյանքում և սրբոց տեղյաց պահպանության գործում Հայոց Եկեղեցու պատասխանատվությունը՝ Գերագույն հոգևոր խորհուրդը՝ նախագահությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, հանձնառու եղավ օժանդակելու Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը և աշխարհասփյուռ թեմերի միջոցով ապահովելու անհրաժեշտ գումարը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գերագույն հոգեւոր խորհրդի նիստն եռօրյա նիստն ավարտվել է այսօր։

Back to top button