Վերլուծական

Քաղաքագետները մինչեւ սեպտեմբեր՝ G 20 գագաթաժողով, ԼՂ հարցում որոշումներ են սպասում

hasmikmartirosyan

Ռուս- թուրքական, թուրք-իսրայելական հարաբերությունների ջերմությունից կարո՞ղ է վտանգվել արցախյան խնդիրը: Ինչու՞ և ինչպե՞ս հարցերին այսօր պատասխանել են «Ռադիոլուրի» զրուցակիցները՝ տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանն ու թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ վերլուծելով ու ներկայացնելով Ռեջեփ Թաիպ Էրդողանի հոխորտացող պահվածքի ու քաղաքական կուրսի փոփոխության շարժառիթներն ու հնարավոր ազդեցությունները: Մեկ հարցում բանախոսները միակարծիք են՝ խալիֆայության ձգտող Էրդողանի նկրտումները չարդարացան:

 

Տարածաշրջանային ի՞նչ նոր զարգացումներ է ենթադրում և թելադրում ռուս-թուրքական և թուրք-իսրայելական հարաբերությունների ջերմացումը: Վերլուծելով և ամբողջացնելով Թուրքիայում պարբերաբար տեղի ունեցող ահաբեկչությունները, երկրի նախագահի վարած սուլթանական քաղաքականությունը՝ թուրքագետները և քաղաքագետները փաստում են, որ Էրդողանի պանթուրքական նկրտումները երկրում և երկրի նկատմամբ ստեղծել են անվստահության մթնոլորտ: Էրդողանին իր տեղը ցույց տալու համար գերտերություններն օգտագործում են իրենց ողջ զինանոցը:

Եվ այսպես, Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը «Իսլամական պետության» ձեռագիրն է, իսկ մեսիջները՝ Թուրքիան տնտեսապես և քաղաքականապես  ամայացնելը: Հարցն այստեղ հետևյալն է՝ Թուրքիայի հոգեզավակ «Իսլամական պետության» կամ ստվերում մնացա ո՞ր ուժերի դրդմամբ են քասոային իրավիճակ ստեղծում Թուրքիայում: Ըստ տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանի՝ Կատար- Սաուդյան Արաբիա- Թուրքիա եռանկյունին մշտպես կանգնած է եղել «Իսլամական պետության» կողքին: Ունենալով տնտեսական լուրջ խնդիրներ՝ Անկարան ստիպողաբար փոխում է քաղաքական վեկտորը՝ բարելավելով հարաբերությունները՝ ծպտյալ բարեկամ, բայց բացահայտ թշնամի Իսրայելի և նախկին ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ:

Հացպանյանը ուղիղ կապ է տեսնում ստամբուլյան ահաբեկչության և նոր քաղաքական կուրսի փոփոխության միջև և մասնրամասնում՝ ԱՄՆ ողջույնը՝ ուղղված ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, իրականում հեքիաթ է:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիարյանը Էրդողանի խալիֆայության ձգտման քաղաքականության վերջնական տապալման նշան է տեսնում  թուրք-իսրյաելական հարաբերությունների ջերմացմամբ և ընդգծում, որ Էրդողանի արտաքին քաղաքականության ճարտարապետ Ահմեդ Դավութօղլուի հեռացումը վերջնականապես առկախեց ինքնասեր նախագահի ծրագրերը:

Անդրադառնանք ռուս-թուրքական մերձեցմանը, որը երկկողմանի շահավետ բիզնես նախագիծ է: Պատմությունն ամենաիրական վկան է, կրկնվում է 1920-ակաների թուրք-ռուսական հարաբերությունների մերձեցման շրջանը՝ սում է Հացպանյանը և փաստում՝ այսօր ավարտվում է Էրդողանի խալիֆայության ձգտումները։ Սոչիում մեկնարկող Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում նախատեսված Չավուշողօլու-Լավրով զրույցը Թուրքիայի քաղաքական նոր կուրսի սկիզմը կդնի, որտեղ, ըստ նախնական ուղերձների, Մոսկվան կխաղա ղարաբաղյան հարցի բաց խաղաքարտով: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը չի բացառում ղարաբաղյան հարցում թուրքական կողմին սիրաշահելու Մոսկվայի դիրքորոշումը, բայց վերջնական հարցը կլուծվի ռուսական շահերի համատեսքտում՝ ընդգծում է թուրքագետը:

Սարգիս Հացպանյանը վստահ ընդգծում է, որ մինչ սեպտեմբեր՝ G20-ի երկրների հանդիպումը, որտեղ նախատեսված է Պուտին-Էրդողան զրույցը, արցախյան հարցում լուրջ որոշումներ կկայացվեն, քանի որ աշխարհի վերաբաշխման հարցը լուծված է: «Իսկ հայերիս հույսը լինելու է մեր միասնական դիրքորշումը»՝ նշում է փորձագետը:

Թուրքիան այսօր նաև փորձ է անում շարունակել եվրոպական ինտեգրման քաղաքականությունը՝ խաղարկելով Շանհայի տնտեսական համագործակցության կազմակերպությանն անդամակցելու խաղաքարտը: Առայժմ Եվրոպան չի ընկրկում, սպասում է ռուս-թուրքական զարգացումների շոշափելի արդյունքին:

Back to top button