Վերլուծական

Ինչո՞ւ ներողություն եւ ինչո՞ւ հիմա. Անկարային քայլերի մեկնաբանությունները շարունակվում են

annanazaryan

 

Ինչո՞ւ Էրդողանը նամակ գրեց Պուտինին եւ ինչո՞ւ հիմա ներողություն խնդրեց։ քաղաքագետները նշում են, որ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս Անկարայի երերուն վիճակն աշխարհում։ Քաղաքագետ  Շուշան Խաթլամաջյանի կարծիքով՝ սիրիական խնդրում Անկարայի ջանքերն ապարդյուն անցան, իսկ Էրդողանի վարած արտաքին եւ ներքին քաղաքականության արդյունքում միջազգային հանրությունը փոխել է այս երկրի նկատմամբ իր վերաբերմունքը։ «Թուրքիան ուզում է պահպանել իր դեմքը, իսկ Ռուսաստանը  չի խանգարում նրան դա անել: Այդ երկու երկրներն իրար համար ռեսուրսներ են»,- ասում է:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը համոզված է՝ Թուրքիայի «խեղճացրել» է Իսրայելը: Այսօրվա զարգացումները ոչ թե Ռուսաստանի ու Թուրքիայի հետ են կապված, այլ՝ Սիրիայի: Մենք Երևանում նստած չենք կարող ասել, թե ինչ համաձայնություններ են կայացնում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, Ռուսաստանի նախագահ Պուտինն ու Թուրքիայի առաջնորդ Էրդողանը՝ ասում է Շաքարյանցը։

Քառօրյա ռազմական գործողությունների դադարեցումը Իրանի տքնաջան աշխատանքի շնորհիվ տեղի ունեցավ՝ տարածաշրջանային մեկ խնդրի է անցում կատարում Սերգեյ Շաքարյանցը: Նա պատահական չի համարում Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունը: Առջևում հանգստի շրջան է և պետք է ցույց տալ, որ Թուրքիան անվտագ երկիր չէ՝ նշեց քաղաքագետը՝ նկատելով նաև, որ ամեն ինչ դոմինոյի Էֆեկտով տեղաշարժվելու է ու հերթը նաև Ադրբեջանին կհասնի:

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը զերծ մնաց մի իրադարձությունը մյուսով պայմանավորելուց՝ նաև նկատելով, որ ցանկության դեպքում ամեն ինչ կարելի է իրար կապել: Պետք է հստակ հասկանալ, որ Ադրբեջանը 20 տարի պատրաստվում էր պատերազմի և քառօրյա ռազմական գործողությունները սկսեց այն ժամանակ, երբ մի փոքր ավելի ամուր էր զգում իրեն: Այդ երկիրը նորից կսկսի ռազմական գործողությունները, երբ ամրություն զգա թիկունքում՝ վստահ է պատգամավորը։

Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Շտայնմայերի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին հայտարարությունը նա ընդունում է որպես ԵԱՀԿ նախագահողի հայտարարություն: «Միգուցե նոր դռներ կբացվեն։ Բնական է, որ Շտայնմայերը պետք է ասեր, որ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն»։

Եվ պետք չէ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման անվտանգության հարցերով նախապես մտահոգվել, քանի որ Հայաստանն ունակ է ապահովել սահմանների անվտանգությունը՝ ասում է Թեւան Պողոսյանը։

Back to top button