Հասարակություն

Գյուղացուն այսօր ամենաշատը հետաքրքրում է կարկուտի դեմ պայքարը. կառավարության նիստում (լրացված)

տեղադրվել է ժամը 12։17- ին
ավելացել է ժամը 16։21- ին

hasmikdilanyan

Կատարած աշխատանքների մասին տեղեկացնել հանրությանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի  հորդորն է  տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանին:  Հիշեցնենք` նախորդ շաբաթ  Արթիկում տեղի ունեցած աղետից հետո   բնակիչներին   աջակցություն չցուցաբերելու  մեղադրանքով  կառավարության հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչում: Կառավարությունը  կաջակցի արթիկցիներին: Նիստում նաև Վերին Լարսի անացկետում տիրող իրավիճակին է  անդրադարձ եղել։ 

 

Ոչ թե ոռոգման կամ խմելու ջուր, ճանապարհի կառուցում, այլ` կարկուտի դեմ պայքարի միջոց։ Գյուղացիները սա են պահանջում հայրենի կառավարությունից: Նրանց պահանջն այսօր մեկ անգամ ևս տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը փոխանցեց:  Նախարարը կիսում է  գյուղացիների մտահոգությունը` կարկուտի պատճառով մեր երկրում ՀՆԱ-ի ու եկամուտների լուրջ կորուստ ենք ունենում: Խնդիրը կառավարությունը աստիճանաբար է  լուծում: Այսօր հատկացված ֆինանսական միջոցներով  վեց հակակարտային համակարգեր կտեղադրվեն, Դավիթ Լոքյանի ձևակերպմամբ,   երկրի ամենամեծ  ՀՆԱ  ապահովող տարածքում` Արարատի մարզում:

Կառավարությունը կաջակցի Արթիկում նախորդ շաբաթ տեղի ունեցած աղետի հետևանքների վերացման աշխատանքներին. հատկացումներ կարվեն բնակարանների վերականգնման, կորցրած գույքի, գյուղատնտեսական տարածքների ու կենդանիների համար: Բացի այդ, Արթիկում նոր հեղեղատար կկառուցվի: Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանի տեղեկացմամբ՝ «այսօր քաղաքում բնականոն կյանքը շարունակվում է, հեղեղատարը բացված է, դադարել է նկուղների ջրի հոսքը, վերականգնված է գազիֆիկացումը (բացառությամբ 8-10 շենքերի), ջրամատակարարումը քաղաքում վերականգնված է։ Միայն փոքր տարածքում ջուր չկա, սակայն ռետինե խողովակների միջոցով քաղաքապետարանը լուծել է այդ տարածքի բնակիչների ջրի հարցը։ Քաղաքի երկու-երեք փողոց մաքրվել է, 8-10 ընտանիք էլեկտրականություն չունեն»:

Միայն  փողոցներից 120  մեքենա տուֆ ու ավազ է հեռացվել, աշխատանքները շարունակվում են:  Արթիկի տարածաշրջանում գործող հանձնաժողովը  հաշվարկել է`  մեկ բնակարանի համար մինչև չորս մլն 600 հազար դրամ գումարը բավարար կլինի նորմալ պայմաններ ապահովելու համար:    Գնահատվել են  բոլոր կորսուտները, ցանքատարածությունների համար միջին    բերաքատվությունն են հաշվի առել,  ցանքատարածությունների վնասի փոխհատուցման համար շուրջ 1 մլն 700 հազար դրամ կտրամադրվի, 650 հազար դրամի չափով էլ գումար կտրամարդվի   խեղդված կենդանիների համար:  Նախարարը վստահեցնում է` գումարները  կբավարարեն:

Կառավարության ուշադրության կենտրոնում նաև Վերին Լարսում տիրող իրավիճակն է:  Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հիշեցրեց, որ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը նամակով դիմել է ՌԴ կառավարությանը՝ խնդրելով ինքնաթիռ հատկացնել սահմանին կուտակված քաղաքացիների տեղափոխման համար:  ՌԴ ԱԻՆ- ը Վլադիկավկավկազից Երեւան է փոխադրել արդեն 96 ուղեւորի, 120- նն էլ կփոխադրվի այսօր։

«Հունիսի 27-ին Վառնա- Բաթումի- Նովոռոսիյսկ կանոնավոր լաստանավի միջոցով 72 բեռնատար ավտոմեքենաները հասել են Նովոռոսիյսկ և այժմ բեռնափաթվում են»,- տեղեկացրեց  փոխվարչապետը և նշեց,  որ Նովոռոսիյսկ- Վառնա- Բաթումի ուղղությամբ Հայաստան եկող բեռները հուլիսի 3- ին կհասնեն Բաթումի: Հուլիսի 4- ին Բաթումի- Նովոռոսիյսկ ուղղությամբ լաստանավի տոմսերն արդեն վաճառվում են: Հունիսի 30-ի դրությամբ Նովոռոսիյսկում «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երկրորդ լաստանավը, ևս 50 բեռնատար մեքենաներ ուղեւորվում են Փոթի:

Փոխվարչապետը նաև կուտակված մեքենաներին անդրադարձավ։ «Առկա տեղեկատվության համաձայն, Վրաստանի տարածքում բեռնատարների կուտակումը հասնում են 15- 20 մեքենայի՝ չհաշված այն մեքենաները, որոնք դեռ Հայաստանի տարածքից դուրս չեն եկել, կամ գտնվում են Հայաստան- Վրաստան սահմանամերձ գոտում։ Ռուսական կողմում կուտակումները կազմում են 40-ից 50 մեքենա, սակայն Վլադիկավկազմի մոտ ճանապարհի երկայնքով կան բազմաթիվ բեռնատարներ: Խոսքը չի վերաբերում միայն ՀՀ մեքենաներին: Կուտակումներ կան նաև Կարսնոդար և Դոնի Ռոստով քաղաքների մերձակայքում»։

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ճանապարհային վարչության և ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ հունիսի 30- ի դրությամբ գետի հոսքը մոտ հիսուն տոկոսով տեղափոխված է դեպի նախկին հուն,  մաքրման աշխատանքերը դեռ շարունակվում են։ Դրանից հետո կանցկացվի վնասների ուսումնասիրություն և  արդեն  հստակ   կլինի ճանապարհների վերականգման համար անհրաժեշտ ժամանակը: Նախնական գնահատակներով, աշխատանքները կարող են տևել 2- 3 շաբաթ:

«Հորդորում ենք մեր բոլոր քաղաքացիներին պլանավորել իրենց գործողությունները՝ հետևելով դեպքերի զարգացման ընթացքին և, ըստ անհրաժեշտության, դիմել մեր ծառայություններին։  Կառավարությունը ամեն ինչ անելու է՝ սատարելու մեր քաղաքացիներին, թե ՀՀ գալու, թե բեռնափոխադրումներ իրականացնելու համար»,- ասաց Վաչե Գաբրիելյանը։

Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանի փոխանցմամբ, վրացական  կողմի հետ  այլընտրանքային ճանապարհ ունենալու շուրջ  բանակցություններ են ընթանում: Դրա հետ կապված պետք է նաև ռուսական կողմի հետ բանակցություններ վարվեն դիվանագիտական օղակներով, որպեսզի հասնենք դրան: Նախարարը համոզված է, որ Ռուսաստանի եւ Վրաստանի իշխանությունների կողմից կլինեն ջանքեր եւս, որպեսզի Լարսից բացի ունենանք այլընտրանքային ճանապարհ: «Այսօր Հարավային Օսեթիայով հնարավորություն կա։ Ճանապարհը լավ վիճակում է: Բանակցություններ են ընթանում, դա հայկական կողմից կախված չի, որպեսզի այդ ճանապարհը ժամանակավոր բացենք»:

Կառավարությունը հանքարդյունաբերության ոլորտն ավելի թափանցիկէ  դարձնում:  Մեր երկրի  երկրաբանական ֆոնդի ողջ արխիվը   կթվայնացվի ու  հասանալի կդառնա բոլորին: Արագածոտնի մարզի Աղձք համայնքը մանկապարտեզ կունենա, այստեղ կհաճախեն նաև հարևանի մի քանի համայնքների երեխաներ: Մանկապարտեզը պետք է կառուցվի մինչև տարեվերջ: Հովիկ Աբրահամյանը դրան չի հավատում։ Նրա եւ տարածքային կառավարման ու  զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջարկով՝ մանկապարտեզի շենքի կառուցման ժամկետը տեղափոխվեց մինչև 2017թ մայիս:

 

Back to top button