ԿարևորՔաղաքական

Տեւական ստատուս քվո անհանար է պահպանել՝ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահը

annanazaryan

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր հայ պաշտոնակցի՝ Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին ու նշել, որ ստատուս քվոն երկար պահպանել հնարավոր չէ, կողմերը պետք է պատրաստ լինեն փոխզիջումների: Հայաստանի ԱԳ նախարարն էլ շնորհակալություն է հայտնել Շտայնմայերին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը տարածաշրջանային այցով Հայաստանում է նաև որպես ԵԱՀԿ գործող նախագահ։  Խոսելով Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ նշում է, որ ԵԱՀԿ համար պարզ է դարձել՝ տևական ստատուս քվո հնարավոր չէ պահպանել: Որքան շատ է տևում այս հակամարտությունը, այնքան մեծանում է ռազմական  գործողությունների լարվածության հնարավորությունը և պետք է ջանքեր գործադրել խուսափելու դրանից՝ ասաց Շտայնմայերը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ-ն փորձ է անում խնդրի տևական լուծում գտնել:

Մենք պետք է փորձենք բանակցային գործընթացն ավելի նյութական դարձնել, դրա համար մեզ անհրաժեշտ են ԵԱՀԿ ջանքերը, Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, նաև հակամարտության կողմերի զիջումների գնալու պատրաստակամությունը՝ ասաց նա:

Խոսելով Վիեննայում ու Սանկտ_Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին՝ նշեց, որ «եթե ամփոփեմ այս հանդիպումները, որոնք իրականցվում են ԵԱՀԿ կողմից, կարող եմ  ասել, որ արդյունքում սահմանագծում լարվածությունը մեղմվել է: Մենք սկզբունքորեն ճիշտ ճանապարհի վրա ենք»։

Սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո Ալիևը Բաքվում հայտարարեց, թե պատրաստ է քննարկել Արցախի ինքնավարության հարցը և ներկայացրեց Նախիջևանի օրինակը ու նշեց, որ հանդիպմանը քննարկվել է այդ հարցը: Ի պատասխան՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, թե այդ կերպ Ալիևը փորձում է հանրության մոտ կարծիք ստեղծել, թե հանդիպումը հօգուտ իրենց է եղել, ինչը, Նալբանդյանի կարծիքով, որևէ օգուտ չի կարող տալ բանակցային գործընթացին: «Երբեւէ  չենք  քննարկել եւ չենք քննարկելու Լ‪‎եռնային Ղարաբաղը որպես ինքնավարություն ‎Ադրբեջանի կազմում լինելը: Որպես օրինակ նրանք բերում են Նախիջեւանը՝ ժամանակին հայերով բնակեցված շրջանը, որտեղ ոչ հայեր են մնացել, ոչ հայկական մշակույթի հուշարձաններ։ Դրանք շինծու վարկածներ են»։

Գերմանիայի արտգործնախարարն էլ, խոսելով վերջին երկու հանդիպումիների մասին, նշեց, որ բանակցությունները կվերսկսվեն այս տարի: Պետք է ավելացնել Կասպրշիկի աշխատակազմը, հետաքննության մեխանիզմներ ներդնել ու զերծ մնալ ուժի կիրառումից՝ ասաց։

Հայաստանից Գերմանիայի ԱԳ նախարարը մեկնելու է Ադրբեջան։ Ինչպես նշեց՝ այստեղ հայտարարելու է՝ ռազմական գործողությունները կրկնվելու իրավունք չունեն:  Պետք է գտնել անվտանգության հնարավորություններ, պետք է փորձենք բանակցությունները շարունակելու նոր եզրեր գտնել, ինչի շնորհիվ կկարողանանք հրադադարի ռեժիմը կայուն պահել՝  ասաց:

Գերմանացի լրագրողն էլ հետաքրքրվեց, թե ինչ է տալիս Հայաստանին Բուդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը, ինչին Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, թե այն կկանխի նոր ցեղասպանությունների իրականացումը։

Իսկ ինչո՞ւ Ֆրանկ Վալտեր Շնայնմայերը չի ասում ցեղասպանություն բառը՝ հետաքրքրվեց գերմանացի լրագրողը։ Պետք  չէ հաշվի առնել մեկ բառի գործածությանը, կարևոր է, որ 101 տարի անց ընդունվում է նման բանաձև՝ ասաց Շտայնմայերը՝ շարունակելով. «Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները պետք  բարելավվեն»։

Back to top button