Հասարակություն

Աշխատանքի տոնավաճառ Գյումրիում. Շիրակում գործազրկությունը մեկ տարում աճել է 25 տոկոսով

annamartikyan

Շիրակի մարզում 2016-ի հունիսի 1-ի դրությամբ գրանցված է 13382 աշխատանք փնտրող։ Այս թիվը  նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 25 տոկոսով: Գործազուրկների մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, բուժքույրերը, տնտեսագետները, հաշվապահները, տեխնիկները, վարորդները և ալյ մասնագետներ:  Գյումրիի թատերական հրապարակում այսօր զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ աշխատանքի տոնավաճառ էր, ինչին մասնակցում էր 34 գործատու 255 առկա և 643 սպասվելիք թափուր աշխատատեղերի առաջարկով:

Back to top button