Հասարակություն

Արցախին նվիրել են նոր սարքավորումներ. դրանց անհրաժեշտությունն զգացվել է ապրիլյան պատերազմում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր Արցախի առողջապահական համակարգը նոր սարքավորումներով հարստացավ: ՀՕՖ-ը, որը բազմաթիվ բժշկական ծրագրեր է իրականացրել եւ իրականացնում, ապրիլյան ագրեսիայի ընթացքում պարզել է, որ Արցախում վիրավորներն ու բժիշկները ապաքինման ժամանակ բախվում են դժվար փակվող վերքերի խնդրի հետ։ Երեւանի պետական բժշկական համալսարանի առաջին հիվանդանոցի  միկրովերաբուժության ամբիոնի դոցենտ, միկրովիրաբույժ Գեւորգ Յաղջյանի նախաձեռնությամբ՝ Բոստոնի հայ բժիշկների Կառոլայն Նաջարյանը եւ Շահե Ֆերեշեթյանը, տիկին Քրիստինե Գրոգյանի եւ հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի միջոցով Արցախին նվիրել ենդժվար ապաքինվող վերքերի վակումային բուժման 5 սարքավորումներ։

Միկրովիրաբույժ Գեւորգ Յաղջյանը  արցախցի բժիշկներին բացատրել է սարքավորման օգտագործման ձեւը եւ դրա հնարավորություններն ու օգտագործման արդյունավետությունը:  Հանրապետական բժշկական կենտրոնում այսօր նոր սարքավորմանը միացվել է առաջին հիվանդը:

Գեւորգ Յաղջյան. միկրովիրաբույժ

 

Back to top button