լրացվել է ժամը 17։33- ին
Փարիզում կայացել է Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որից հետո քննարկված հարցերը Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էյրոն ամփոփում են այս պահին ընթացող մամուլի ասուլիում:
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեչության ղեկավարը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին, վերահաստատել է պաշտոնական Փարիզի պատրաստակամությունը՝ կազմակերպել նախագահների մակարդակով նոր հանդիպում: Ռուսաստանի արտգործնախարարն իր աջակցությունն է հայտնել Փարիզի նախաձեռնությանը:
Ռուսաստանի արտգործնախարարն իր աջակցությունն է հայտնել Փարիզի նախաձեռնությանը: «Մենք հանդիսանում ենք Մինսկի խմբի համանախագահներ՝ Միացյալ Նահանգների հետ միասին:Պարբերաբար շփումներ ենք անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Հիշեցնենք, որ անցյալ տարի Ֆրանսիան նմանատիպ հանդիպում էր կազմակերպել, իսկ վերջերս Ռուսաստանի նախագահն էր հյուրընկալել երկու երկների նախագահներին»,- իր հերթին ասել է Սերգեյ Լավրովը: