Քաղաքական

ԱԺ- ն 1- ին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունները

Ազգային ժողովն այսօր ձայների 106 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ 1- ին ընթերցմամբ ընդունել է Ընտրական օրենսգքրում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը:   Մեկ ամիս առաջ ընդունված օրենսգիքրը, հիշեցնենք, փոփոխվում է ընդդիմություն- իշխանություն քաղաքական համաձայնության արդյունքում:

Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը կողմ է փոփոխություններին, քանի որ  գործընթացը ընդդիմությունն է նախաձեռնել:   ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասել , որ փոփոխությունները կարևոր են և համատեղ լուրջ աշխատանքի արդյունք:

Փոփոխությունների ընդդիմախոսների անունից  Ռուբեն  Հակոբյանը ընդդիմություն-իշխանություն  բանակցությունները ողջունելի է համարել, բայց նաև բացատրել, թե ինչու է դեմ փոփոխություններին: «Նախադեպը չունեցող գործարքատիպ բան է, երբ օրենք են ընդունում՝  պայմանավորելով դոնոր կազմակերպությունների բարեհաճ վերաբերմունքով: Միշտ կողմ եմ ընտրական օրենսգրքի բարելավմանը, բայց այս «եթե»-ով նախագծին ես դեմ եմ քվեարկելու»:

Նախագծում կառավարությունը, հիշեցնենք, ամրագրել է՝ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն, եթե ապահովվի  դրանց իրականցաման համար անհրաժեշտ ֆինանսավորումը:

Back to top button