Հասարակություն

Բնապահպանական ճակատը մերժել է Համաշխահային բանկի հրավերը

Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը, ինչպես նաեւ մի շարք բնապահպաններ մերժել են Հայաստանի ամերիկյան համալսարանում հանքարդյունաբերությանը նվիրված  Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի այսօր կազմակերպած աշխատաժողովին մասնակցելու հրավերը։

Նրանք ՀԲ- ին ուղղած բաց նամակում քննդատում են միջազգային այս կազմակերպության գործունեությունը Հայաստանում եւ նրա քաղաքականությունը հանքարդյունաբերության ոլորտում։ «Մենք չենք հավատում, որ ընտրության հնարավորությունը սահմանափակվում է  «չարյաց փոքրագույններով»՝ հանք կամ գործազրկություն, աճի վրա հիմնված տնտեսություն կամ աղքատություն: Մենք տեսնում ենք իրական այլընտրանքներ,  որոնց Համաշխարհային բանկն իր նեոլիբերալ քաղաքական հավատամքի բերումով ոչ միայն չի խթանում, այլև խանգարում է դրանց ձևակերպվել ու կյանքի կոչվել»,- հայտարարել են բնապահպանները։

Back to top button