Փարիզաբնակ քրդերը ցույցեր են կազմակերպում. պատճառն ակտիվիստների սպանությունն է


Թուրքիայի իշխանությունների և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության միջև լարվածությունը հատել է երկրի սահմանները՝ հասնելով Եվրոպա:
Փարիզում հինգշաբթի գիշերը հայտնաբերվել են ազգությամբ քուրդ 3 կին ակտիվիստների դիակներ՝ գլխից գնդակահարված: Սպանվածներից մեկը՝ Սաքինե Ջանսիզը (նկարում) եղել է աշխատավորական կուսակցության համահիմնադիրներից մեկը, իսկ մյուս երկուսը՝ ակտիվ գործունեություն են ծավալել կուսակցության գաղափարների և քուրդերի իրավունքների տարածման գործում:
Փարիզաբնակ քրդերն այսօր բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ պահանջելով գտնել և պատժել մարդասպանություն իրականցնողներին:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը հավաստիացրել է, որ իրավապահ մարմինները կբացահայտեն մարդասպանության շարաժառիթներն ու կգտնեն կատարողներին:
Թուրքիայում Քուրդիաստանի աշխատավորական կուսակցության ղեկավար Հուսեյն Ջելիկը տեղի ունեցածում ներկուսակացական հաշվեհարդարի ձեռագիր է տեսնում, որը, ըստ Ջելիկի, կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ օրերս սկսված բանակցությունների ձախողման փորձ է:
Հիշեցենք, որ Անկարան Աբդուլա Օջալանի հետ վերսկսել է բանակցությունները՝ հույս ունենալով օգտագործելով Օջալանի ազդեցությունը՝ զինաթափելու համար քրդական զինված ուժերին: