Քաղաքական

Թուրքիան փոխհատուցում չի տա. Յըլդըրըմը մտափոխվել է

Թուրքիայի վարչապետ Բիլալի Յըլդըրըմը, ով նախօրեին խոսել էր ռուսական կողմին փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին, այսօր հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները միայն ներողություն են խնդրում խոցված Су-24-ի համար:

«Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանին փոխհատուցում տրամադրել չեն պատրաստվում»,- ասել է Յըլդըրըմը խորհրդարանում այսօր ունեցած ելույթի ժամանակ՝ ընդգծելով, որ վերջապես Մոսկվա-Անկարա հարաբերություններում ջերմացում է նկատվել, և երկու երկների նախագահների միջև անուղղակի շփումները վերջապես արդյունք տվեցին:

«Մենք կարող ենք ասել, որ գտնվում ենք Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման սկզբնական փուլում»,- թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը:

Back to top button