Քաղաքական

ՌԴ ԱԳ նախարարը կժամանի Երեւան

marlenahovsepyan

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին կժամանի Երևան, որտեղ կայանալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նիստը: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտնել է, որ քննարկման օրակարգում են լինելու միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները, փոխգործակցությունը միջազգային ասպարեզում։

ՀԱՊԿ ԱԳ նախարարները կքննարկեն նաև պայքարն ահաբեկչության դեմ, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում:«Մոսկվան հուսով է, որ երևանյան հանդիպումը կարևոր ներդրում կլինի ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համար»,- ասել է։

Back to top button