Հասարակություն

Այս տարի էլ Թերեքը փորձեց փակել հայկական ծիրանի ճանապարհը

hasmikdilanyan

Լավագույնը 10-12 օր, վատագույնը` մինչև  մեկ ամիս: Հենց այսքան ժամանակով գուցե փակ մնա Վերին Լարսի անցակետը: Սա վրացի մասնագետների կանխատեսումն է: Հիշեցնենք, հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից  փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։ Արդեն մի քանի օր է՝ այստեղ են հայկական բեռներն ու ՌԴ մեկնող մեր քաղաքացիները: Թե ինչպիսին է իրավիճակը Վերին Լարսի անցակետում այսօր «Ռադիոլուրին» սողանքի վայրից մանրամասներ է փոխանցել  բեռնափոխադրող  «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն  Գագիկ Աղաջանյանը։ Նա արդեն մի քանի օր է գտնվում է այնտեղ: 

 

Հայկական ծիրանն այս տարի էլ վրաց- ռուսական սահմանը կրկին դժվարությամբ է հատում:  Միակ ցամաքային ճանապարհը` Ստեփանծմինդա-Լարսը, կրկին փակվել է` հորդառատ անձրևներից առաջացած սողանքների ու Թերեք գետի  վարարման պատճառով:  Թե իրավիճակն ինչպիսին է՝ այսօր «Ռադիոլուրին» փոխանցեց բեռնափոխադրող «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն  Գագիկ Աղաջանյանը, ով արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է  Վերին Լարսի անցակետում: Նա,  ի դեպ, նախ Վրաստան էր մեկնել, ապա ծրագրում էր այցելել Ռուսաստան։ Սողանքը սակայն նրա ծրագրերը փոխեց,  ու Աղաջանյանն էլ, այսպես ասենք, համալրեց մեր այն քաղաքացիների շարքերը, ովքեր  արդեն մի քանի օր է, ինչ  ռուս-վրացական սահմանին են` սպասման մեջ: «Պատկերացնո՞ւմ  եք չէ՞, որ մարդիկ վերադառնալիս իրենց միջոցները հիմնականում ծախսած են լինում, շատերն ակնկալելով, որ շուտով հասնելու են,  լրացուցիչ գումարներ չկան»,- ասում է։ Գագիկ Աղաջանյանի փոխանցմամբ՝ շատերը Թբիլիսի  են վերադարձել, որտեղ նրանց օժանդակություն են ցուցաբերում  հայկական   ընտանիքները:

Նա պատմում է՝ Լարսում ճանապարհի երթևեկելի մասն ամբողջությամբ վնասված է: Ավտոճանապարհի վերականգնման աշխատանքները առայժմ հիմնականում ցերեկային ժամերին են իրականացվում, քանի որ սողանքի վտանգը դեռ չի անցել:

Տրանսպորտի ու կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը Ռադիոլուրին փոխանցեց , որ  ավտոճանապարհի վերականգնման համար  սկզբնական շրջանում  14 օր էր նշվում, սակայն, հուսադրող նորություններ արդեն կան։

Արթուր Առաքելյանը ընդգծում է` պետք է գիտակցենք, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը այլ երկրի տարածքում է գտնվում,  առաջին իսկ օրվանից կապի մեջ են ինչպես վրացական իշխանությունների, այնպես էլ  հայկական փոխադրող խոշոր ընկերությունների հետ:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում փոխանցեց, որ վերջին  տվյալներով  հանրապետությունից  9700  տոննա ծիրան է արտահանվել: Գյուղացիներից  շարունակում են գնել։ Հայկական ծիրանի այս խմբաքանակը ՌԴ է հասնում ոչ թե մեքենաներով, այլ՝ լաստանավերով:

«Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը  փոխանցեց, որ  երեկ   լաստանավով 72  բեռնատար մեքենա է բաց ծով դուրս եկել,   դրանցից 60 -ը՝ հայկական  համարանիշներով, մյուսներն էլ հայկական  համարանիշով չունեն, սակայն, կրկին հայկական բեռներով էին  Երկրորդ լաստանավն էլ բարձման փուլում է, այն  մոտ 50 բեռնատար  կտեղափոխի:

Back to top button