Միջազգային

Էրդողանը գրել է «կներեք». թուրքագետ Պեսկովը լեզվական նրբերանգներ չի տեսել

Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի կունենա Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի հետ՝ հայտնել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:Նա նշել է, որ երկու նախագահները խոսելու են Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հետագա ընթացքի մասին: «Որպեսզի դատենք ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարների մասին, պետք է սպասենք երկու երկրների առաջնորդների վաղը կայանալիք հեռախոսազրույցին», ասել է Պեսկովը:

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ Պեսկովը անդրադարձել է ակտիվորեն քննարկվող հարցին՝ եղե՞լ է արդյոք «կներեք» բառը Պուտինին հղած Էրդողանի ուղերձում: Որպես թուրքագետ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը պարզաբանել է, որ թուրքերենով հղած ուղերձում եղել է «կներեք» բառը հենց այն իմաստով, որով այն թարգմանվել է ռուսերեն:«Այդտեղ լեզվական նրբություններ չկան: Կներեք բառը, որը նշված է ուղերձի ռուսերեն տարբերակում հարյուր տոկոսով համապատասխանում է թուրքերենին»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը:

Back to top button